ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Նեպալում ժամանակավոր կառավարությունը իշխանության չի մնա 6 ամսից ավելի. Կարկի

Նեպալում ժամանակավոր կառավարությունը իշխանության չի մնա 6 ամսից ավելի. Կարկի

Նեպալի ժամանակավոր կառավարությունը, որը ձևավորվում է վարչապետ Շարմա Օլիի հրաժարականից հետո՝ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, երկրում իշխանության չի մնա վեց ամսից ավելի: Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետի պաշտոնակատար, Նեպալի Գերագույն դատարանի նախկին գլխավոր դատավոր Սուշիլա Կարկին՝ պաշտոնը պաշտոնապես ստանձնելուց հետո։

Նա վստահեցրել է, որ իր կառավարության լիազորությունները ժամանակավոր են. «Ես և իմ թիմը այստեղ չենք եկել իշխանություն վայելելու համար։ Մենք այստեղ վեց ամսից ավելի չենք մնա։ Մենք լիազորությունները կփոխանցենք նոր խորհրդարանին»:

Կարկին նաև ընդգծել է, որ ժամանակավոր կաբինետը մտադիր է պատասխանատվության ենթարկել անկարգությունների և հարձակումների համար պատասխանատուներին, որոնց հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել։

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Կարկին շուտով կհայտարարի իր կաբինետի կազմը, որտեղ կներառվի մոտ 15 մարդ։ Հասանելի տեղեկությունների համաձայն՝ նոր խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի մարտի սկզբին։

  • Կիսվել: