երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նենսի Փելոսին քաղաքական ասպարեզից հեռանալու ցանկություն այս պահին չունի

Նենսի Փելոսին քաղաքական ասպարեզից հեռանալու ցանկություն այս պահին չունի

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան ներկայիս խոսնակ Նենսի Փելոսին ասել է, թե միջանկյալ ընտրություններից հետո դեռ չունի օրենսդիր պալատում կուսակցության լիդերի պաշտոնը պահպանելու կամ դրանից հրաժարվելու որոշում:

Համենայն դեպս, 82-ամյա քաղաքական գործիչը հիմա հեռանալու մասին չի մտածում: Նա 19-րդ անգամ Սան Ֆրանցիսկոյից ընտրվել է Ներկայացուցիչների տան անդամ:

Պատասխանելով ABC News հեռուստածրագրի լրագրողի հարցերին՝ նա ասել է, որ մտադիր չէ հեռանալ օրենսդիր պալատից:

Փելոսին ասել է, թե պատրաստվում է աշխատել կուսակցության դիրքերը հզորացնելու համար և ավելացրել, թե միանշանակ սատարելու է Ջո Բայդենին, եթե նա որոշի երկրորդ անգամ առաջադրվել նախագահության թեկնածու:

Նա նշել է նաև, թե քաղաքական ապագայի հարցը լուծելիս անհրաժեշտ կլինի խորհրդակցել ընտանիքի անդամների հետ:

Միջանկյալ ընտրություններից հետո հանրապետականները մեծամասնություն են ապահովել Ներկայացուցիչների տանը և իրենց շարքերից պետք է խոսնակ ընտրեն:

  • Կիսվել: