երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Նազարբաևի փեսան հրաժարական է տվել Ձեռնարկատերերի ազգային պալատի ղեկավարի պաշտոնից

Նազարբաևի փեսան հրաժարական է տվել Ձեռնարկատերերի ազգային պալատի ղեկավարի պաշտոնից

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնեկ դստեր` Դինարայի ամուսին Թիմուր Կուլիբաևը հայտարարել է Ատամեկեն Ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահի պաշտոնից հեռանալու մասին, ասվում է պալատի կայքում նրա հայտարարության մեջ։  

Հայտարարության մեջ Կուլիբաևը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար և ամփոփել արդյունքները։ Նա չի պարզաբանել իր հրաժարականի պատճառը։

Կուլիբաևը և նրա կինը երկրի ամենամեծ բանկի՝ Ղազախստանի ազգային բանկի սեփականատերերն են։

Հունվարի 15-ին Սամրուկ Կազինա ազգային հիմնադրամը հայտնել է Կազտրանսոյլի ղեկավար Դիմաշ Դոսանովի եւ QazaqGaz (նախկին անվանումը՝ ԿազՏրանսԳազ) ղեկավար Քայրաթ Շարիպբաևի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Առաջինը Նազարբաևի կրտսեր դստեր՝ Ալիայի ամուսինն է, իսկ երկրորդին ղազախական լրատվամիջոցները անվանում են ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի երկրորդ ամուսինը։

  • Կիսվել: