երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նավթի գները նվազում են՝ պայմանավորված Չինաստանից ստացված լուրերով

Նավթի գները նվազում են՝ պայմանավորված Չինաստանից ստացված լուրերով

Նավթի համաշխարհային գները շարունակում են անկում գրանցել՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման մասին Չինաստանից ստացվող լուրերի ֆոնին, տեղեկացնում է կորրեսպոնդենտը:

Նշվում է, որ հունվարի 23-ին տեղի ունեցած աճուրդի տվյալներով՝ Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում նվազել է 2.25 տոկոսով՝ հասնելով 61.79 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Այս ցուցանիշը նվազագույնն է համարվում դեկտեմբերի 4-ից ի վեր գրանցված տվյալներից:  

Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինն, իր հերթին, նվազել է 2.45 տոկոսով՝ կազմելով 55.35 դոլարի:

Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություն էր հաղորդվել, որ նավթի համաշխարհային գները սկսել նվազել՝ Չինաստանում տարածվող նոր վիրուսի մասին լուրերի պատճառով: Վերջին տվյալների համաձայն՝ վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի:

 

  • Կիսվել: