շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նավալնին մահացել է բնական մահով․ Նարիշկին

Նավալնին մահացել է բնական մահով․ Նարիշկին

Ալեքսեյ Նավալնին մահացել է բնական մահով։ Այս մասին "Соловьёв Live"-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Հարցին, թե արդյո՞ք «արևմտյան ուժերը» առնչություն ունեցել են քաղաքական գործչի մահվան մեջ, Նարիշկինը պատասխանել է․ - «Չեմ կարծում, որ սա ինչ-որ հատուկ ծրագիր է։ Բայց, ցավոք, մարդիկ ունեն մի յուրահատկություն՝ վաղ թե ուշ կյանքն ավարտվում է, նրանք մահանում են։ Իսկ, թե Նավալնին բնակա՞ն մահով է մահացել՝ այո՛»։

Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովն էր ավելի վաղ հայտարարել, որ Նավալնին մահացել է բնական պատճառներով։ «Ալեքսեյ Նավալնու մահվան պատճառը իրոք պոկված թրոմբն էր», - Կիևում, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել էր Բուդանովը՝ չհստակեցնելով, թե որտեղից իրեն նման տեղեկություն։

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» անվամբ հատուկ ռեժիմի գաղութում։ 

  • Կիսվել: