հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նավալնիի հիշատակին կազմակերպված միջոցառումների ժամանակ շուրջ 400 մարդ է ձերբակալվել

Նավալնիի հիշատակին կազմակերպված միջոցառումների ժամանակ շուրջ 400 մարդ է ձերբակալվել

Ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվանից հետո երկրի տարբեր քաղաքներում հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել, որոնց ժամանակ շուրջ 400 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հաղորդում է «ՕՎԴ-Ինֆո» իրավապաշտպան կազմակերպությունը։

Հաղորդվում է, որ փետրվարի 16-18-ն ընկած ժամանակահատվածում 39 քաղաքներում ձերբակալվել է 387 մարդ։

«ՕՎԴ-Ինֆո»-ն նշում է, որ ամենամեծ թվով ձերբակալությունները կատարվել են Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում։ Փետրվարի 17-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում ձերբակալվածների թիվը գերազանցել է 200-ը։

Տարբեր հուշարձանների մոտ ցուցարարները ծաղիկներ են դրել և մոմավառություն կատարել՝ ի հիշատակ Նավալնիի։

47-ամյա նախկին իրավաբան, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, որը 30 տարվա ազատազրկման էր դատապարտված, փետրվարի 16-ին մահացել էր ուղղիչ գաղութում։ Ըստ նախնական վարկածի՝ Նավալնիի մահվան պատճառ է դարձել պոկված թրոմբը։

  • Կիսվել: