ՆԱՏՕ-ն Ուկրաինային կտրամադրի ՀՕՊ համակարգեր. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Դաշինքն Ուկրաինային կտրամադրի ՀՕՊ համակարգեր և լրացուցիչ սպառազինություն։
Նա ընգծել է, որ Ռուսաստանը ՛՛խարխլել է Եվրոպայում խաղաղությունը, և այժմ Ուկրաինայի ժողովուրդը պայքարում է իր ազատության համար՛՛։
՛՛ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել այս անիմաստ պատերազմը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից և վերադառնալ երկխոսության ճանապարհ՛՛,-ասել է Ստոլտենբերգը: