ՆԱՏՕ-ն ռուսական ԱԹՍ-ների ներթափանցումից հետո լայնածավալ գործողություն է սկսում
«Ռուսական ռազմական անօդաչու թռչող սարքերի՝ Լեհաստանի օդային տարածք ներխուժմանն ի պատասխան՝ ՆԱՏՕ-ն սկսում է Eastern Sentry լայնածավալ գործողությունը: Այս մասին ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչի հետ համատեղ մամուլի ասուլիսոի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, տեղեկացնում է BBC-ն:
Նա նշել է, որ Դաշինքի ուժերը հատուկ ուշադրություն կդարձնեն անօդաչու թռչող սարքերին, սակայն գործողությունը կիրականացվի ոչ միայն օդում, այլև ցամաքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ն մեկնարկել էր Baltic Sentry ռազմածովային գործողությունը։


