երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի քայքայումն աղետալի կլինի ամբողջ աշխարհի համար․ Բայդեն

ՆԱՏՕ-ի քայքայումն աղետալի կլինի ամբողջ աշխարհի համար․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի փլուզման հավանականությունն անվանել է «աղետ» ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ամբողջ աշխարհի համար։ Այս մասին նա ասել է Univision Noticias հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Ամենավատ բանը, որ դուք կարող եք պատկերացնել, դա այն է, որ ՆԱՏՕ-ն սկսի քայքայվել, ինչը աղետալի կլինի ԱՄՆ-ի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար»

Բայդենի պոսքով՝ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները «կարողացան ընդլայնել ՆԱՏՕ-ն, և երկու սկանդինավյան երկրները միանալով Հյուսիսատլանտյան դաշինքին, ձեռք բերեցին ևս երկու հազար մղոն սահման»:

«Մենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների մի ամբողջ խումբ ունենք Ռուսաստանի հետ սահմանին»,-հավելել է ԱՄՆ նախագահը:

  • Կիսվել: