երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
ՆԱՏՕ-ն պետք է օգնի ԱՄՆ-ին ստանալ Գրենլանդիան. Թրամփ

ՆԱՏՕ-ն պետք է օգնի ԱՄՆ-ին ստանալ Գրենլանդիան. Թրամփ

ՆԱՏՕ-ն պետք է օգնի ԱՄՆ-ին ստանալ Գրենլանդիան։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«ՆԱՏՕ-ն պետք է մեզ համար ճանապարհ հարթի այն ստանալու համար»,- գրել է Թրամփը:

Ըստ նրա՝ եթե ԱՄՆ-ն չմիացնի Գրենլանդիան, դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը։ Թրամփի խոսքով՝ դաշինքը կդառնա շատ ավելի հզոր և արդյունավետ կազմակերպություն, եթե Գրենլանդիան լինի ԱՄՆ վերահսկողության տակ։

Նշենք, որ Թրամփը բազմիցս հայտարարել է Միացյալ Նահանգներին Գրենլանդիայի  միանալու անհրաժեշտության մասին։ «Այն կարևոր նշանակություն ունի «Ոսկե գմբեթ» համակարգի համար, որի վրա մենք աշխատում ենք: ՆԱՏՕ-ն պետք է գլխավորի Գրենլանդիան մեզ համար ձեռք բերելու գործընթացը»,-գրել է ԱՄՆ նախագահը:

  • Կիսվել: