ՆԱՏՕ-ն պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակել ռազմական գործողությունները․ Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիայում Ուկրաինային օգնության հարցով ԱՄՆ-ի գլխավորած կոնտակտային խմբի հանդիպման մեկնարկից առաջ ասել է, որ դաշինքի երկրները պետք է «ամեն ինչ անեն, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակել իր ռազմական գործողությունները»:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ուկրաինային տրամադրենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է՝ տեխնիկա և ուսուցում՝ պայքարը շարունակելու համար», - ասել է նա։
Ռյուտեի խոսքով՝ հանդիպմանը «կարևոր է ցույց տալ ՆԱՏՕ-ի բոլոր երկրների ներգրավվածությունը» Կիևին աջակցություն ցուցաբերելու գործում։