շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՆԱՏՕ-ն մտադիր չէ փոխել իր միջուկային դիրքերն ու տեղակայումները. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն մտադիր չէ փոխել իր միջուկային դիրքերն ու տեղակայումները. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն չի ծրագրում փոխել իր միջուկային դիրքերը: Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք ոչինչ չի ասել միջուկային զենքի կիրառման մասին, իսկ Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին թեզը պարտադրելը օգտագործվում է Ռուսաստանի բարեկամ երկրների վրա բացասաբար ազդելու համար։

՛՛ՆԱՏՕ-ն մտադիր չէ փոխել իր միջուկային դիրքերն ու տեղակայումները՛՛, - ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով հարցին, թե տեխնիկապես հնարավոր կլինի՞ տեղակայել կազմակերպության միջուկային հնարավորությունները Շվեդիայում և Ֆինլանդիայում, եթե այդ երկրները միանան դաշինքին։

  • Կիսվել: