ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն կտրուկ ակտիվացել է մեր սահմանների մոտ․ Պուտին

ՆԱՏՕ-ն կտրուկ ակտիվացել է մեր սահմանների մոտ․ Պուտին

ՆԱՏՕ-ի ակտիվությունը կտրուկ բարձրացել է, ԱՄՆ-ից զգալի ուժեր են տեղակայվել Ռուսաստանի սահմանների մոտ: Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«ՆԱՏՕ-ի ռազմական բլոկի ակտիվությունը վերջերս կտրուկ աճել է,   մեր սահմանների մոտ են տեղակայել ամերիկյան մեծաքանակ ուժեր, այդ թվում՝ ավիատեխնիկա,  ավելացել է Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի թիվը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում։ Ֆինլանդիային արդեն իսկ ներգրավել են ՆԱՏՕ-ի կազմ, նախատեսում են ներգրավել նաև Շվեդիային։ Փաստացի՝ դա նշանակում է դաշինքի կողմից մեր սահմաններին ավելի մոտենալու հերթական փուլի մեկնարկ»,- ասել է Պուտինը։

Նա հիշեցրել է, որ 1991 թվականին Արևմուտքը Միխայիլ Գորբաչովին խոստացել էր չընդլայնել ՆԱՏՕ-ն դեպի Արևելք։

«Եվ ահա, խնդրեմ․ այսպիսի գործընկերներ են նրանք՝ անամոթաբար ստում են՝ ամեն քայլափոխի»,- ասել է Պուտինը։

  • Կիսվել: