ՆԱՏՕ-ն կշարունակի դիմակայել ՌԴ-ին անգամ ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո․ Ռյուտե
Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի դիմակայել Ռուսաստանին անգամ ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո։ Այս մասին, ելույթ ունենալով Չեխիայում անցկացվող պաշտպանական ֆորումում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսական սպառնալիքը չի ավարտվի Ուկրաինայում հակամարտության ավարտով։ ՆԱՏՕ-ն պետք է և կշարունակի պատրաստվել դրան հակազդելուն»:
Ռյուտեն նաև կոչ է արել ԵՄ երկրներին շարունակել ավելացնել ռազմական արտադրությունը և ավելի շատ գումար հատկացնել Եվրոպայի ռազմականացմանը։
Նրա խոսքով՝ Դաշինքը նաև մտադիր է պատրաստվել «Չինաստանի կողմից սպառնալիքներին», որը «արտադրում է ավելի շատ ռազմանավեր, քան Միացյալ Նահանգները»։


