երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն իր զինվորականներին Ուկրաինա չի ուղարկի․ Շոլց

ՆԱՏՕ-ն իր զինվորականներին Ուկրաինա չի ուղարկի․ Շոլց

Արևմուտքը չի ցանկանում, որ  Ռուսաստանն ու   ՆԱՏՕ-ն հակամարտեն, ուստի Հյուսիսատլանտյան դաշինքն իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա, Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Երկու բան, իմ կարծիքով, առանցքային նշանակություն ունի. առաջինն այն է, որ Ռուսաստանի կողմից սպառնալիքն իրական է, ուստի մեր պաշտպանական և զսպման կարողությունները պետք է ամուր և վստահելի մնան։

Եվ երկրորդը՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ուժի մեջ է այն, որ մենք չենք ուզում հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, այդ իսկ պատճառով նրանք, ովքեր աջակցում են Ուկրաինային, պատերազմի սկիզբից ի վեր միասնական կարծիք են ձևավորել, որ մենք մեր զինվորականներին Ուկրաինա չենք ուղարկի»,- հայտարարել է Շոլցը։

 

  • Կիսվել: