հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՆԱՏՕ-ի Հյուսիսային Եվրոպայի պաշտպանության շտաբը կտեղափոխվի ԱՄՆ

ՆԱՏՕ-ի Հյուսիսային Եվրոպայի պաշտպանության շտաբը կտեղափոխվի ԱՄՆ

ՆԱՏՕ-ն Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պաշտպանության պլանավորումը Նիդերլանդների Բրյունսյումում գտնվող շտաբից կտեղափոխի ԱՄՆ-ի Նորֆոլք քաղաք։ Այս մասին նախօրեին հայտնել է ՆԱՏՕ-ի Եվրոպայում միավորված զինված ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։

Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ՝ ՆԱՏՕ-ի «հակառակորդները աշխարհի ողջ ծայրերում են, և այդ պատճառով խիստ կարևոր է առավելագույնս ամրապնդել եվրաատլանտյան տարածաշրջանը և դաշինքի դիրքերը Հյուսիսում»։

Փոփոխությունը ուժի մեջ է մտել այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ինչի առթիվ հանդիսավոր արարողությունը կանցկացվի Ֆինլանդիայում։

Հաղորդվում է նաև, որ Նորֆոլքի շտաբը արդեն պատասխանատու է Ատլանտյան օվկիանոսի, Արկտիկայի, Գրենլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Միացյալ Թագավորության անվտանգության համար։

  • Կիսվել: