հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՆԱՏՕ-ի հայտարարությունից, թե Թբիլիսիի համար Դաշինքի դռները բաց են, անցել է 17 տարի. Պապուաշվիլի

ՆԱՏՕ-ի հայտարարությունից, թե Թբիլիսիի համար Դաշինքի դռները բաց են, անցել է 17 տարի. Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի խոսնակն արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությանը, որ պատրանքներ չունի դաշինքին Վրաստանի անդամակցության հետ կապված, գրում է akhaltskha.net-ը:

Շալվա Պապուաշվիլու խոսքով՝ Թբիլիսին ամեն ինչ արել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար. դաշինքին միանալը ոչ միայն Վրաստանի ցանկությունն է, այլև երկրի Սահմանադրության մեջ ամրագրված դրույթ:

Պապուաշվիլին կարծիք է հայտնել, որ ոմանց ձեռնտու է Վրաստանին և Ուկրաինային պահել անորոշ վիճակում։

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի հայտարարությունից, թե Թբիլիսիի համար դաշինքի դռները բաց են, անցել է 17 տարի:

  • Կիսվել: