կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
ՆԱՏՕ-ի համաժողովին Վրաստանը կներկայացնի ԱԳ նախարարը

ՆԱՏՕ-ի համաժողովին Վրաստանը կներկայացնի ԱԳ նախարարը

Հուլիսի 9-11-ը Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին, որը նախատեսված է Վաշինգտոնում: Վրացական պատվիրակությունը կգլխավորի Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին: Նախարարը կմասնակցի նաև հուլիսի 10-ին նախատեսված ԱԳ նախարարների հանդիպմանը՝ գործընկեր երկրների ձևաչափով:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ծրագրի համաձայն՝ գործընկեր երկրների մասնակցությունը նախատեսված է արտգործնախարարների մակարդակով․ համապատասխանաբար, Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար Վրաստանից հրավիրվել է արտաքին գործերի նախարարը:

  • Կիսվել: