ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Ստամբուլ՝  քննարկվելու են Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Ստամբուլ՝ քննարկվելու են Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցերը

Նոյեմբերի 4-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմին առնչվող զարգացումները։

Էրդողանը նոյեմբերի 8-ին էլ Անկարայում կհյուրընկալի Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնին, որի հետ հեռախոսազրույց է ունեցել: Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկելու են Թուրքիա-Շվեդիա հարաբերությունները, ինչպես նաև Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։

Ավելի վաղ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շեշտել է, որ հետևել է Շվեդիայի վարչապետի՝ եռակողմ հուշագրին (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) հավատարիմ մնալու վերաբերյալ հայտարարություններին՝ ավելացնելով, որ հուշագիրը ուղեցույց կլինի երկրի ՆԱՏՕ մտնելու գործընթացի համար։ 

  • Կիսվել: