շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կվերահաստատի Դաշինքի աջակցությունը Վրաստանին. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կվերահաստատի Դաշինքի աջակցությունը Վրաստանին. Ստոլտենբերգ

Վիլնյուսում հուլիսի 11-12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կվերահաստատի դաշինքի աջակցությունը Վրաստանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

՛՛Երկար ժամանակի ընթացքում մեր դիրքորոշումը այն է, որ անհրաժեշտ է ամրապնդել ռուսական միջամտությունների և ճնշումների դիմաց խոցելի մեր գործընկերների հետ համագործակցությունը։ Գագաթնաժողովում դաշնակիցները ևս մեկ անգամ կհաստատեն իրենց աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով, կհաստատեն Վրաստանի իրավունքը որոշելու իր ապագան և արտաքին քաղաքականությունը առանց դրսի միջամտության՛՛,-նշել է նա:

Ստոլտենբերգը նաև Ռուսաստանին կոչ է արել դուրս բերել զորքերը Վրաստանից, չեղարկել Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումն ու ռազմականացումը:

  • Կիսվել: