երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային 1 մլն անօդաչու թռչող սարք մատակարարելու մտադրություն ունեն

ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային 1 մլն անօդաչու թռչող սարք մատակարարելու մտադրություն ունեն

ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են Ուկրաինային մատակարարել 1 մլն անօդաչու թռչող սարք: Այս մասին Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Քսան երկիր նաև համաձայնել է մասնակցել ականազերծման կոալիցիային»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Բացի դրանից՝ Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետություններին կոչ է արել ավելի արագ զինամթերք արտադրել Կիևին մատակարարելու համար: Նա կարծիք է հայտնել, որ դա անհրաժեշտ է հակամարտության պայմաններում:

Գլխավոր քարտուղարը հայտնել է նաև Լեհաստանում Ուկրաինայի զինված ուժերի համար ուսումնական կենտրոն ստեղծելու՝ ՆԱՏՕ-ի երկրների մտադրության մասին:

 

  • Կիսվել: