ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ՆԱՏՕ-ի երկրների կեսից ավելին պատրաստ է Կիևի համար զենք գնել ԱՄՆ-ից. Ռյուտե

ՆԱՏՕ-ի երկրների կեսից ավելին պատրաստ է Կիևի համար զենք գնել ԱՄՆ-ից. Ռյուտե

ՆԱՏՕ-ի երկրների կեսից ավելին հայտարարել է Ուկրաինայի համար առաջնահերթ պահանջների ցանկի (Prioritized Ukraine Requirements List, PURL) ծրագրին միանալու պատրաստակամության մասին, որը նախատեսում է Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնում: Այս մասին պաշտպանության նախարարների մակարդակով Կիևին զենքի մատակարարման վերաբերյալ կոնտակտային խմբի նիստից հետո անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

Նա, մասնավորապես, նշել է. «Կան զինատեսակներ, որոնք միայն Միացյալ Նահանգները կարող է տրամադրել, և այլընտրանք չկա: Դա այսպես կոչված PURL նախաձեռնությունն է: Երբ մենք սկսեցինք հանդիպումը, այդ նախաձեռնությանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի վեց երկրներ, սակայն հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի երկրների կեսից ավելին՝ 16-17 անդամներ, պատրաստ են միանալ դրան»:

Ռյուտեն նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի 19 երկրներ կոնտակտային խմբի նիստում հայտարարել են Ուկրաինային նոր զենք մատակարարելու մտադրության մասին՝ գնված Միացյալ Նահանգներից կամ երկկողմանիորեն՝ չնշելով, սակայն, թե որ զենքի մասին է խոսքը:

  • Կիսվել: