շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի առաջնորդները ընթրիքի ընթացքում Զելենսկուն հորդորել են հանգստանալ․ Bloomberg

ՆԱՏՕ-ի առաջնորդները ընթրիքի ընթացքում Զելենսկուն հորդորել են հանգստանալ․ Bloomberg

Վլադիմիր Զելենսկին տաքացած էր երեքշաբթի երեկոյան ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ հանդիպումից առաջ, գրում է Bloomberg-ը։

Նույն օրը՝ ավելի վաղ, Ուկրաինայի նախագահին զարացրել էր իր երկրին անդամակցության հստակ ժամանակացույց տալու, նրա բնորոշմամբ, “աբսուրդային” դժկամությունը։

Այդ պոռթկումն, իր հերթին, զայրացրել էր գործընկերներին, որոնք միլիարդավոր դոլարների զենք և օգնություն են փոխանցել Ուկրաինան ռուսական ներխուժումից պաշտպանելու համար. ԱՄՆ-ին Զելենսկու սոցցանցային հարձակումից առաջ որևէ նախազգուշացում չէր արվել:

Վիլնյուսում ընթրիքի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո բայդենը վերադարձել է հյուրանոց, իսկ մյուս երկրների առաջնորդները Զելենսկիին հստակ ուղերձ են փոխանցել, պարբերականին հայտնել է ներկաներից մեկը։

Զելենսկուն ասվել է՝ պետք է հանգստանաս և դիտարկես ամբողջական փաթեթը։ Ընդհանուր առմամբ՝ Մեծ Յոթնյակի երկրները նրան վերահաստատել են հնարավոր անդամակցության վճռականություն ու նոր ավտանգության երաշխիքներ են տրամադրել։

«Դուր է գալիս դա մեզ, թե ոչ, մարդիկ ցանկանում են երախտագիտություն տեսնել»,- հաջորդ առավոտ լրագրողների հետ զրույցում ասել է ՄԹ Պաշտպանության քարտուղար Բեն Ուալանսը։ «Դուք համոզում եք երկրներին հրաժարվել զենքի և զինամթերքի իրենց պաշարներից»,- հավելել է նա:

Կուլիսային վիճաբանության մասին այս  հաղորդումը հիմնված է գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված տասնյակից ավելի դիվանագետների և պաշտոնյաների վկայությունների վրա, որոնք մասնավոր զրույցներ քննարկելիս ցանկացել են անանուն մնալ։

ՆԱՏՕ-ի առաջնորդները Վիլնյուս ժամանելուն պես փորձում էին հարթել Ուկրաինայի անդամակցության հարցում առկա հակասությունները։ Նրանք այնպիսի ձևակերպումներ էին փնտրում, որոնք նման կլինեին առաջխաղացման և Ուկրաինան կարող էր ներկայացնել որպես առաջխաղացում, բայց մեծ հաշվով որևէ ձևով չէին մոտեցնի իրենց միջուկային գերտերություն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշվելուն։

  • Կիսվել: