կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նարեկ Մկրտչյանը իրանցի գործընկերների հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը

Նարեկ Մկրտչյանը իրանցի գործընկերների հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը

Նյու Յորք կատարած այցի շրջանակում հանդիպում եմ ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Անսիեհ Խազալիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Անդրադարձել ենք սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, մասնավորապես՝ ընդգծելով ընտանիքի ինստիտուտի ամրապնդման ու տնտեսական զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը»,- հայտնել է նա։

  • Կիսվել: