հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Նախկին ոստիկան Էրիկ Ադամսը՝ Նյու Յորքի պատմության մեջ երկրորդ աֆրոամերիկացի քաղաքապետ

Նախկին ոստիկան Էրիկ Ադամսը՝ Նյու Յորքի պատմության մեջ երկրորդ աֆրոամերիկացի քաղաքապետ

Երեքշաբթի Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթել է նախկին ոստիկան Էրիկ Ադամսը՝ հայտնում է The Hill-ը։ Նա երկրորդ աֆրոամերիկացին է, որը դարձել է Նյու Յորքի քաղաքապետ։

Առաջին աֆրոամերիկացին Դեյվիդ Դինկինսն էր, որը Նյու Յորքի քաղաքապետ է աշխատել է 1990-1993 թվականներին:

ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչ Էրիկ Ադամսը ստացել է ձայների մոտ 66%-ը։ Նրա հանրապետական ​​մրցակից Կուրտիս Սլիվան՝ մոտ 28%-ը։ Դիտորդների համար դա զարմանալի չէր, քանի որ Նյու Յորքը վերջին տարիներին քվեարկել է դեմոկրատների օգտին:

Ադամսը հայտնի է իր չափավոր դիրքորոշմամբ, նաև ակտիվ քարոզարշավ է իրականացրել քաղաքում ոստիկանության ներկայությունն ընդլայնելու համար: Նա կփոխարինի Բիլ դե Բլազիոյին, որը չկարողացավ առաջադրել իր թեկնածությունը երկու ժամկետ անընդմեջ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու պատճառով, ինչն ընդունված սահմանափակում է նահանգում:

  • Կիսվել: