շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Նախիջևանը մենք անվանում ենք «Թյուրքական դարպասներ». այն թյուրքական աշխարհի ռազմավարական կենտրոններից մեկն է. Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ

Նախիջևանը մենք անվանում ենք «Թյուրքական դարպասներ». այն թյուրքական աշխարհի ռազմավարական կենտրոններից մեկն է. Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, թյուրքական պետությունների հետ հարաբերությունների գլխավոր վարչության ղեկավար Քուրշադ Զորլուն կայցելի Նախիջևան։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։

«Այսօր Նախիջևան - Իգդիր գծի մեր առաջին կանգառը կլինի Նախիջևանում ՝ թյուրքական աշխարհի ռազմավարական կենտրոններից մեկում, որը մենք անվանում ենք «Թյուրքական դարպասներ»։ Խաղաղությունն ու բարեկեցությունը, որ Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունը կստեղծի տարածաշրջանում, բխելու են հենց այստեղից»,-գրել է նա:

  • Կիսվել: