կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Նախիջևանում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ԱԹՍ-ների հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ. Ադրբեջանի դատախազություն

Նախիջևանում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ԱԹՍ-ների հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ. Ադրբեջանի դատախազություն

Նախիջևանում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ԱԹՍ-ների հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ, իրականացվում է ԱԹՍ-ների ծագման և դրանց կառավարման երթուղու տեխնիկական հետազոտություններ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։ 

«Նախնական քննության շրջանակներում օբյեկտիվորեն, ամբողջական և համակողմանիորեն կուսումնասիրվեն Ադրբեջանի Հանրապետության տարածքի վրա իրականացված այս հարձակման բոլոր հանգամանքները, որը կատարվել է միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտմամբ։ Ինչպես նաև կապահովվի անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը՝ մեղավորներին օրենսդրությամբ նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: