կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Նախիջևանում  լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել

Նախիջևանում լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել

Ադրբեջանի զինված ուժերի՝ Նախիջևանում տեղակայված համազորային բանակում լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել։ Այդ մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ զորավարժություններին մասնակցում են ինքնավար հանրապետության տարածքում տեղակայված տանկային, հակաօդային պաշտպանության և հատուկ նշանակության ստորաբաժանումները։

«Զորավարժություններին մասնակցով ստորաբաժանումները խաղարկում են մարտական գործողությունների մի շարք սցենարներ՝ այդ թվում պայմանական հակառակորդի ամրացված դիրքերի և ճակատային գծի մոտ գտնվող հրամանատարական կետի գրավումը», - հաղորդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

  • Կիսվել: