Նախիջևանի օդանավակայանի վրա ընկած հրթիռը «ադրբեջանական ծագման» է. ադրբեջանցի լրագրող
Ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևը հայտնել է, որ Նախիջևանի օդանավակայանի վրա ընկած հրթիռը, բանից պարզվում է «ադրբեջանական ծագման» է։
Նա նկատում է, որ ուշադիր դիտելով դեպքի վայրից Baku TV-ի կադրերը կարելի է տեսնել, որ օդանավակայանի վրա ընկած հրթիռի վրա ադրբեջաներեն գրված է Istehsalat Birliyi:

Չի բացառվում, որ, Ադրբեջանը ինքն իրեն հրթիռակոծելով ու դրանում Իրանին մեղադրելով, ֆորմալ առիթ է ստեղծում հակաիրանյան կոալիցիային միանալու համար։


