երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախագահ Միլեյը արտակարգ դրություն է հայտարարել Արգենտինայի տնտեսությունում

Նախագահ Միլեյը արտակարգ դրություն է հայտարարել Արգենտինայի տնտեսությունում

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է տնտեսությունում, առողջապահության եւ սոցիալական ոլորտներում մինչեւ 2025թ. վերջ արտակարգ դրություն մտցնելու մասին։ Հրամանագիրը հրապարակվել է կառավարական տեղեկագրում։

Փաստաթղթում նշվել է, որ անհրաժեշտ է մինչեւ 2025թ. վերջ արտակարգ դրություն հայտարարել տնտեսական, ֆինանսական, հարկային, վարչական, թոշակային, սակագնային եւ սոցիալական ոլորտներում, ինչպես նաեւ առողջապահության ոլորտում։ Միլեյը արտակարգ դրություն մտցնելու մասին հայտարարել է բարեփոխումների փաթեթի ընդունումը հիմնավորելու համար, որոնք ուղղված են տնտեսության ազատականացմանն ու վերակարգավորմանը, առանց կոնգրեսով դրանք առանձին անցկացնելու անհրաժեշտության։ Հրամանագրում ավելի քան 360 հոդված կա, որոնցից շատերը չեղարկում են գործող օրենքները կամ փոփոխություններ մտցնում դրանցում։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման պահից։

Սակայն կառավարությունը պետք է այն ներկայացնի կոնգրեսի քննարկմանը։ Հրամանագիրը կարող է չեղարկվել միայն այն դեպքում, եթե խորհրդարանի երկու պալատներն այն անգործունակ համարեն։ Չորեքշաբթի երեկոյան Միլեյը դիմել է ազգին՝ հայտարարելով հրամանագրի ստորագրման մասին։

Արգենտինայի իշխանությունների դեմ ընդվզողները փակել են փողոցները Բուենոս Այրեսում։

Պետության ղեկավարը թվարկել է 30 հիմնական բարեփոխումները, որոնց թվում են գների կարգավորման չեղարկումը, մաքսային կանոնների բարեփոխումը, պետական ընկերությունների մասնավորեցման պատրաստումը եւ արտահանական սահմանափակումներ մտցնելու արգելքը։

  • Կիսվել: