ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանում անօրինական գտնվող ներգաղթյալները պետք է մինչեւ հունիսի 15-ը լքեն երկիրը. ՌԴ ՆԳՆ

Ռուսաստանում անօրինական գտնվող ներգաղթյալները պետք է մինչեւ հունիսի 15-ը լքեն երկիրը. ՌԴ ՆԳՆ

Ռուսաստանի ՆԳՆ-ն պահանջում է, որ ԱՊՀ երկրները մինչ հունիսի 15-ը հետ կանչեն իրենց բոլոր անօրինական արտագաղթյալներին, որոնց թիվն արդեն հատում է մեկ միլիոնը,- հայտարարել է ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը։ Այս մասին հայտնում է Interfax.ru-ն։

ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նիստում Գորովոյը ցուցադրել է վիճակագրության սլայդ:

«Ձեր քաղաքացիների թվաքանակը, որոնք ներկայումս գտնվում են իմ երկրի տարածքում` անօրինական է»,- ասել է Գորովոյը: Այսպես. ըստ նախարարության, ներգաղթյալների մեծ մասը Ուզբեկստանից են՝ 332 հազար, այնուհետև Տաջիկստանն է (247 հազար), Ուկրաինան (152 հազար), Ադրբեջանը (120 հազար), Ղրղզստանը (115 հազար), Հայաստանը (61 հազար), Մոլդովան (56 հզ.) և Ղազախստանը (49 հզ.): Մինչև հունիսի 15-ը այդ անձինք կարող են իրենք լքել Ռուսաստանը և ոչ մի պատիժ չստանալ: 15-ից հետո նրանք չեն կարողանա անհետևանք դուրս գալ ստվերից,- զգուշացրել է ՆԳ նախարարությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: