երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կա 14 տուժած

Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կա 14 տուժած

Ռուսաստանի Մուրմանսկի մարզում մարդատար և բեռնատար գնացքի բախում է եղել. չորս տուժածների վիճակը ծանր է, որոնցից մեկն ուղեկցորդն է, ևս մեկը արգելափակվել է վագոնում, հայտնել է «Ռուսական երկաթուղիների» մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:։

Նշվում է, որ տուժածներին ցուցաբերվում է բուժօգնություն, փրկարարական աշխատանքները շարունակվում են։ «Ռուսական երկաթուղիներ»-ի տվյալներով՝ ռելսերից դուրս եկած վագոններից ուղևորներին տեղափոխել են սպասարկվող վագոններ։

Դեպքի վայր է ուղարկվել վերականգնող չորս գնացք։ Արտակարգ ծառայություններից հայտնել են տասը, իսկ ԱԻՆ-ը՝ 14-վիրավորների մասին։

Ըստ Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսի՝ տուժածներին տեղափոխում են Կանդալակշայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։

 

  • Կիսվել: