հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մտահոգված ենք, որ Իրանը մինչև 20% մետաղական ուրան հարստացնելու մտադրություններ ունի. Պետքարտուղարության խոսնակ

Մտահոգված ենք, որ Իրանը մինչև 20% մետաղական ուրան հարստացնելու մտադրություններ ունի. Պետքարտուղարության խոսնակ

ԱՄՆ իշխանությունները մտահոգված են, որ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է որպես ռեակտորային վառելիք  օգտագործելու համար մինչև 20% մետաղական ուրան հարստացնելու մտադրության մասին, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Ինչպես ես եմ հասկանում, այդ զեկույցին հասանելիությունը սահմանափակված է: Սակայն մենք ԶԼՄ հրապարակումներ ենք նկատել, որոնք որոշակի մանրամասներ են հայտնում փաստաթղթի բովանդակության վերաբերյալ: Անհանգստություն է առաջացնում այն, որ Իրանը նախընտրում է շարունակել իրավիճակի լարումը Միջուկային համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները խախտելու տեսանկյունից:
 
Սա հերթական հետքայլն է Իրանի կողմից, հատկապես այն դեպքում, երբ մենք մեր կողմից անկեղծ ցանկություն ենք դրսևորել միջուկային համաձայնագրին վերադառնալու և միջուկային ծրագրի խնդրին առավել արդյունավետ և պարզ լուծումներ գտնելու հարցում: Մենք հստակ հասկացնել ենք տվել, որ նման սադրիչ քայլերը Իրանին բանակցությունների վրա ազդելու որևէ լծալ չի տալու, այլ միայն ուժեղացնելու են Իրանի գործունեության հարցում մեր մտահոգությունները»,- ասել է Փրայսը:
 
 

  • Կիսվել: