երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԹ-ում ՀՀ դեսպանը հայկական խաչքարի մոտ մասնակցել է հիշատակի հատուկ արարողությանը

ՄԹ-ում ՀՀ դեսպանը հայկական խաչքարի մոտ մասնակցել է հիշատակի հատուկ արարողությանը

Նոյեմբերի 11-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, զինադադարի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, Քենթըրբերիի տաճարի հայկական խաչքարի մոտ մասնակցել է հիշատակի հատուկ արարողության: Այս մասին հայտնում է ՄԹ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Աղոթքի արարողության ընթացքում մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև բոլոր այն հայերի հիշատակին, ովքեր զոհվել են Մեծ Բրիտանիայի և Դաշնակից ուժերի բանակներում ծառայության ժամանակ։ Անդրադարձ է կատարվել նաև բրիտանահայ համայնքի կարևոր ներդրմանը ներկայիս բրիտանական հասարակությունում։

Իր խոսքում դեսպան Ներսեսյանն ընդգծել է Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հարգելու կարևորությունը՝ շնորհակալություն հայտնելով Քենթըրբերիի տաճարին և Խաչքար խաղաղության և հաշտեցման ծրագրին՝ միջոցառումը կազմակերպելու և հյուրընկալելու համար։

  • Կիսվել: