չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՄՔԴ-ն կարող է քննարկել Նեթանյահուին ձերբակալության հարցը

ՄՔԴ-ն կարող է քննարկել Նեթանյահուին ձերբակալության հարցը

Միջազգային քրեական դատարանը հետաքննում է Իսրայելի գործողություններն Արևմտյան ափին և Գազայի հատվածում։ Ըստ լրատվամիջոցների՝ Իսրայելի կառավարությունը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն կարող է վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ՝ Գազայի հատվածում գործողությունների պատճառով։

Մի շարք աղբյուրների համաձայն՝ Նեթանյահուն ջանքեր է գործադրում իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար։

Այս ֆոնին Իսրայելում զանգվածային ցույցեր են տեղի ունենում։ Դրանց մասնակիցները իշխանություններից պահանջում են ավելի ակտիվ գործողություններ ձեռնարկել Գազայում ՀԱՄԱՍ խմբավորման կողմից պահվող պատանդներին ազատելու համար։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են պատանդների վերադարձի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքը: ՀԱՄԱՍ-ի պատասխանը սպասվում է մոտ ապագայում։ Կողմերն անդրադարձել են նաև ՑԱՀԱԼ-ի հնարավոր ցամաքային գործողությանը Ռաֆահում, որն Իսրայելը համարում է ՀԱՄԱՍ-ի վերջին բաստիոնը:

  • Կիսվել: