Մոտ ժամանակներս ԱՄՆ Կոնգրեսի անդամների և ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների միջև երկխոսություն տեղի կունենա․ Դմիտրիև
Մոտ ժամանակներս ԱՄՆ Կոնգրեսի անդամների և Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչների միջև երկխոսություն տեղի կունենա: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող՝ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Մենք շփվում ենք ամերիկյան այն շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնք կողմ են Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսությանը։ Մենք հանդիպում անցկացրինք կոնգրեսական Աննա Լունայի հետ։ Նա հանդես եկավ Ռուսաստանի հետ երկխոսության օգտին, շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին՝ Քենեդիի վերաբերյալ ֆայլերը տրամադրելու համար։ Դա շատ դրական արձագանք առաջացրեց ամերիկյան հասարակության մեջ»։
Դմիտրիևը նաև հավելել է, որ Լունան «նաև հաստատել է ԱՄՆ կոնգրեսականների և Դումայի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ցանկությունը, որը տեղի կունենա մոտ ժամանակներս և կարևոր երկխոսություն է մեր երկրների խորհրդարանների միջև»։


