Մոսկվայում ուժեղ քամու պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Մոսկվայում այսօր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով արտակարգ իրավիճակի մասին նախազգուշացում է հայտարարվել։ Այս մասին տեղեկանում ենք մայրաքաղաքի Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։
Հաղորդգարության մեջ նշվում է, որ մինչև օրվա կեսը քաղաքում սպասվում է ձյուն, ինչպես նաև քամու կտրուկ ուժեղացում՝ վայրկյանում 12-17 մետր: Այդ իսկ պատճառով, Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս շրջանցել գովազդային վահանակները, դրանց կողքին չկայանել ավտոմեքենաները, նվազեցնել արագությունը և ճանապարհներին պահպանել հեռավորությունը մնացած ավտոմեքենաներից։