ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայում ծեծկռտուք է եղել, շուրջ 20 միգրանտ է ձերբակալվել

Մոսկվայում ծեծկռտուք է եղել, շուրջ 20 միգրանտ է ձերբակալվել

Մոսկվայի հարավ-արևելքում ոստիկանությունը ձերբակալել է զանգվածային ծեծկռտուքի մասնակից շուրջ 20 աշխատանքային միգրանտի։   Այս մասին «Ինտերֆաքս» -ին հայտնել է ՆԳՆ մայրաքաղաքի շտաբի մամուլի ծառայությունը։

«Ձերբակալվել են Կենտրոնական Ասիայից ժամանած շուրջ 20 ակտիվ միգրանտ»,- ասել է գործակալության աղբյուրը։

«Ինտերֆաքս»- աղբյուրները հայտնել են, որ  ծեծկռտուքի մասնակիցներն Ուզբեկստանից և Ղրղզստանից ժամանած աշխատանքային միգրանտներ են: Նրանց միջև վիճաբանություն է ծագել անձնական հակակրանքի հողի վրա: Բախմանը ներգրավվել է շուրջ 100 մարդ:    

  • Կիսվել: