երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը

Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը

Մոսկվայում մահացել է Հոնդուրասի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Ռամոն Էլվիր Սալգադոն, հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին։

Նշվում է, որ դիվանագետը մահացել է տանը՝ մայրաքաղաքի Զամոսկվորեչե թաղամասում։

Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել է Հոնդուրասի արտգործնախարար Էնրիկե Ռեյնան X-ի իր միկրոբլոգում։

«Նախագահ Սիոմարա Կաստրոյի կառավարության անունից մենք խորապես ցավում ենք Մոսկվայում մեր գործընկեր Խուան Ռամոն Էլվիրի՝ Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանի մահվան կապակցությամբ», - ասված է հայտարարության մեջ։

Միջադեպի մանրամասները չեն նշվում։

Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանությունը բացվել է 2013 թվականի հոկտեմբերի 14-ին։ El Pais թերթի հաղորդմամբ, Էլվիր Սալգադոն դիվանագիտական ​​առաքելությունը Մոսկվայում գլխավորել է 2022 թվականին։

  • Կիսվել: