երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մոսկվայում կայացել է ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը

Մոսկվայում կայացել է ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ, հայտնում են ՌԴ կառավարությունից:

Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը, որոնք ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի օրակարգում:

Կողմերն ընդգծել են առևտրի զարգացման դրական դինամիկան, որը հաստատում է երկկողմ համագործակցության արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում նշվել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության աճը 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 20 տոկոս՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Կողմերը վերահաստատել են համագործակցության բոլոր ուղղություններով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: