հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մոսկվայում կարելի է առցանց գրանցվել ու գնալ պատերազմ

Մոսկվայում կարելի է առցանց գրանցվել ու գնալ պատերազմ

Մոսկվայում գործարկվել է առցանց գրանցում և թեժ գիծ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են պայմանագրով ծառայության անցնել։ Ինչպես հայտնում է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքը, դիմումներն ընդունվում են մոսկվացիներից, այլ շրջանների բնակիչներից և օտարերկրյա քաղաքացիներից։

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են պատերազմին մասնակցելու համար հավաքագրել մինչև 400 հազար կամավոր։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ դրանով Կրեմլն ակնկալում է խուսափել հարկադիր մոբիլիզացիայի հերթական ալիքից։

  • Կիսվել: