Մոսկվայում հրաժեշտ են տալիս բեւեռախույզ եւ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովին
Մոսկվայում տեղի է ունենում լեգենդար բեւեռախույզ եւ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի հրաժեշտի արարողությունը։ Հայտնի գիտնականի եւ խորհրդարանականի դագաղը հասցրել են Մոսկվայի Հիսուս Փրկչի տաճարի Պրեոբրաժենսկի եկեղեցի, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
Չիլինգարովը մահացել է հունիսի 1-ին, 85 տարեկանում, երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո։
Հրաժեշտից հետո բեւեռախույզին կթաղեն Նովոդեւիչյան գերեզմանատանը։
Արթուր Չիլինգարովը համաշխարհաին համբավի է արժանացել որպես հայտնի բեւեռախույզ, Արկտիկայի եւ Անտարկտիկայի հետազոտող, օվկիանոսագիտության ոլորտի մասնագետ։
Չիլինգարովը ծնվել է 1939թ. սեպտեմբերի 25-ին Լենինգրադում, նրա մայրը ռուս էր, հայրը՝ հայ։ Նա ԽՍՀՄ եւ Ռուսաստանի հերոս էր, ակադեմիկոս, մի քանի համալսարանների պատվավոր պրոֆեսոր, ՌԴ Պետդումայի պատգամավոր։