երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մոսկվայում չեղարկել են զանգվածային միջացառումները

Մոսկվայում չեղարկել են զանգվածային միջացառումները

Մոսկվայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել. Այդ կապակցությամբ քաղաքում չեղարկվել են նախապես հայտարարված զանգվածային միջոցառումները։ Այս մասին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է իր Telegram ալիքում։

«Քաղաքային բոլոր ծառայություններն աշխատում են լիարժեք, քաղաքում տեղաշարժը դժվար չէ։ Շնորհակալություն մոսկվացիներին և քաղաքի հյուրերին ըմբռնման և տեղի ունեցողի նկատմամբ հանգիստ վերաբերմունքի համար։

Ստացված տեղեկատվության հետ կապված՝ Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում՝ ուղղված անվտանգության միջոցառումների ամրապնդմանը։ Ճանապարհներին լրացուցիչ հսկողություն է մտցվել: Հնարավոր է՝ սահմանափակվի հանրային միջոցառումների անցկացումը: Խնդրում եմ ըմբռնումով վերաբերվել ձեռնարկված միջոցառումներին»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: