կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Մոսկվայում արտառոց շոգի պատճառով արտակարգ նախազգուշացում է հայտարարվել

Մոսկվայում արտառոց շոգի պատճառով արտակարգ նախազգուշացում է հայտարարվել

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը Մոսկվայում արտակարգ նախազգուշացում է հայտարարել անոմալ շոգի պատճառով։

Գերատեսչության տվյալներով, Ռուսաստանի մայրաքաղաքում հուլիսի 15-ից 17-ը ցերեկային ժամերին խիստ շոգ է լինելու։ Օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +30-+32 աստիճանի, ըստ  Ցելսիուսի։

Շոգ եղանակի պատճառով գերատեսչությունը խորհուրդ է տվել մոսկվացիներին և Ռուսաստանի մայրաքաղաքի հյուրերին հագնել բնական գործվածքներից պատրաստված հագուստ և գլխարկ, ավելի շատ ջուր խմել և հնարավորության դեպքում մնալ ստվերում։

«Հետևեք հրդեհային անվտանգության պահանջներին և բացառեք կրակի հետ վարվելուց:

Եղե՛ք ուշադիր և զգույշ»։ - ասվում է ՌԴ ԱԻՆ-ի նախազգուշացման մեջ։

  • Կիսվել: