Մոսկվայից Նալչիկ թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Շերեմետևոյում
Մոսկվայից Նալչիկ թռչող մարդատար ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Շերեմետևո օդանավակայան՝ հերմետիզացիայի համակարգի խափանման պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ավիացիոն ծառայությունների աղբյուրին։
«Boeing 737-ը, որը Մոսկվայից Նալչիկ էր թռչում, շտապ վերադարձել է Շերեմետևո մեկնման օդանավակայան՝ հերմետիզացիայի համակարգի անսարքության պատճառով», - ասել է գործակալության աղբյուրը։
Ըստ նրա, մարդատար ինքնաթիռը թռիչքը սկսել է Մոսկվայի ժամանակով ժամը 14:55-ին։
«Թռիչքից գրեթե անմիջապես հետո ակտիվացել է հերմետիզացիայի համակարգի անսարքության սենսորը, որի արդյունքում անձնակազմը որոշել է վերադառնալ», - հավելել է ավիացիոն ծառայությունների ներկայացուցիչը։
Ինքնաթիռը բնականոն վայրէջք է կատարել, տուժածներ չկան։