չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում փակել են օդային տարածքը

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում փակել են օդային տարածքը

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում օդանավերի վայրէջքի և թռիչքի ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ավիահանգույցի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ ներկայումս մեկնման 11 և ժամանման 15 չվերթ ժամանակավորապես հետաձգվել են։ 

«Մաշ» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ օդանավակայանում ներդրվել է «Գորգ» պլանը։ Այն ներդրվում է, երբ երկնքում հայտնաբերվում են օբյեկտներ, որոնք կարող են խանգարել ինքնաթիռների թռիչքին կամ վայրէջքին:

«Զգույշ, Մոսկվա» տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ սպասող ուղևորներին հայտնել են, որ թռիչքները հետաձգվել են օդային տարածքի փակման պատճառով։

  • Կիսվել: