Մոսկվայի պետական համալսարանում հայերեն կդասավանդեն, կբացվի հայագիտության բաժին
Մոսկվայի պետական համալսարանում հայերեն կդասավանդեն. աշնանը Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում կբացվի հայագիտության բաժին։
Այստեղ կդասավանդվեն գրաբար և ժամանակակից հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն և մշակույթ, հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի ծառայությունը։