հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում կրակոցներ են հնչել. կան զոհեր

Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում կրակոցներ են հնչել. կան զոհեր

Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում այսօր հրազենից կրակ է բացվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, երեք վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր թվիթերյան էջում գրել է, որ ՛՛մարդասպանը ձերբակալվել է՛՛։

Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ կրակողը մոտավորապես 45 տարեկան տղամարդ է, նա Մոսկվայի բնակիչ է։ Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի հարավարևելյան շրջանում գտնվող ՛՛Ռյազանսկի՛՛ բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոնում։

  • Կիսվել: