Մոսկվան պնդում է՝ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. Պուտին
Մոսկվան պնդում է, որ կատարվեն Հյուսիսատլանտյան դաշինքը դեպի արևելք չընդլայնելու՝ 1990-ականներին հրապարակայնորեն տրված խոստումները։ Այս մասին India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք որևէ անսովոր կամ անսպասելի, երկնքից ընկնած ոչ մի բան բան չենք խնդրում։ Պարզապես պնդում ենք կատարել մեզ արդեն տրված խոստումները։ Դրանք երեկ չեն հորինվել։ Դրանք տրվել են Ռուսաստանին դեռևս 1990-ականներին։ [ՆԱՏՕ-ի] չպետք է ընդլայնվի դեպի արևելք. դրա մասին հրապարակայնորեն հայտարարվել է»:
Այդ ժամանակվանից ի վեր, Պուտինի խոսքով, Դաշինքի ընդլայնման մի քանի ալիքներ են տեղի ունեցել, որոնց գագաթնակետն է դարձել Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմ ներգրավելը։
«Դա մեզ ընդհանրապես ձեռք չի տալիս և լուրջ սպառնալիք է [Ռուսաստանի համար]: Հիշենք, որ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է, և Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը (ՆԱՏՕ-ի մեկ անդամի հետ զինված հակամարտությունը համարվում է բոլորի հետ հակամարտություն -ՏԱՍՍ), որը հիմնադրել է ՆԱՏՕ-ն, երբեք չի չեղարկվել: Դա մեզ համար սպառնալիք է: Մեզ ոչ ոք լուրջ չի ընդունում»,-ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ երբ Ուկրաինան անկախություն ձեռք բերեց, քչերն են հիշում, թե որն էր այն վավերացնող առաջին փաստաթուղթը:
«Դա Ուկրաինայի պետական ինքնիշխանության և անկախության մասին հռչակագիրն էր: Այն կազմում է ուկրաինական ինքնիշխանության և ժամանակակից պետականության հիմքը: Եվ այնտեղ հստակորեն նշվում է, որ Ուկրաինան չեզոք պետություն է»,-իր խոսքն ամփոփել է Վլադիմիր Պուտինը:


