կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Մոսկվան միջուկային զենք չի կիրառի․ Զախարովա

Մոսկվան միջուկային զենք չի կիրառի․ Զախարովա

Մոսկվայի կողմից միջուկային կոճակը սեղմելու սցենարը ոչ մի դեպքում չի իրականացվի. Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ կոլումբիական W ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, Մոսկվան ելնում է նրանից, որ այս ապոկալիպտիկ սցենարը չի իրականացվի ոչ մի պատրվակով եւ ոչ մի դեպքում։ Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում։ «Կարծում եմ՝ մեզ ուրիշի հետ եք շփոթում։ Ինչ վերաբերում է միջուկային զենքի կիրառմանը, մենք արդեն մի քանի անգամ հայտնել ենք մեր դիրքորոշումը։ Միգուցե դուք մեզ շփոթում եք ԱՄՆ-ի հետ, բայց Ռուսաստանի Դաշնությունը երբեք այդ մասին չի խոսել»,- եզրափակել է նա

  • Կիսվել: